ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Իշխանական և ոչ իշխանական էլիտաների շահադիտական խաղերից տուժողները պետությունն ու ժողովուրդն են

Իշխանական և ոչ իշխանական էլիտաների շահադիտական խաղերից տուժողները պետությունն ու ժողովուրդն են
16.08.2026 | 15:03

Եթե շատ ենք ուզում իմանալ մեր այսօրվա վիճակի բուն սկզբնապատճառները, ապա հեռու գնալ պետք չէ. և դրանք մի քանիսն են:

1․ Առաջին և ամենահիմնական պատճառը՝ հզորների փոխադարձ հակասություններով լի մրցակցային ուժային դաշտում գտնվելը։

2․ Մեր՝ տեղ-տեղ տոտալիտարին խփող ավտորիտար էությունն ու մենթալիտետը, քանի որ մերի նման միջավայրում, ով էլ հայտնվի իշխանության ղեկին, անխուսափելիորեն և անհրաժեշտաբար ունենալու է էգոիստական ու ագրեսիվ տեսակի վարք ու պահվածք։

3․ Եվ հենց դրա պատճառով էլ մերի նման միջավայրերում մեծ նպատակներ ունենալն ու դրանք սիստեմատիկ հետապնդելը անհնարին բաներ են, քանի որ հասարակության ամբողջ էներգիան մսխվում է մանր-մունր էգոիստական ու շահադիտական նպատակների վրա, պետականամետ նպատակների համար մնացած ներուժն էլ շատ փոքր է մրցակցային աշխարհում արևի տակ գոնե կիսահարմար տեղ գտնելու համար։

4․ Իշխանական ու ոչ իշխանական էլիտաների միջև հարաբերությունները, որտեղ բոլոր լծակները իշխանության ձեռքում են՝ նույն մենթալիտետի պատճառով։

5․ Նույն իշխանական ու ոչ իշխանական էլիտաների միջև շահադիտական խաղերը՝ դու ինձ, ես քեզ սկզբունքով, որտեղ էլ հիմնական տուժողները պետությունն ու ժողովուրդն են։

6․ Այս ամենն էլ կայուն ձևով շարունակվում է մեր անկախության ամբողջ շրջանում, քանի որ սկզբունքորեն ձեռնտու է ամենուրեք իրենց մերկապարանոց շահերը հետապնդեղ օտար խաղացողներին։

7․ Նույն պատճառներով պետական կյանքում ժողովրդի դերը հասցված է մինիմումի, և որպեսզի ասվածը չափազանցություն չթվա, նայեք եվրոպական նախկինում հզոր ժողովուրդների ներկա վիճակին ու նրանց լիդերների հակաժողովրդական վարքին։

Ուրիշ ոչ շատ էական պատճառներ էլ կան, բայց այսքանը բավական է ընհանուր գծերով մեր ներկա վիճակը հասկանալու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ